2015թ. հունիսի 14-ին Ստեփանակերտի <<Եվրոպա>> հյուրանոցի կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության հիմնադիր համագումարը :
Հիմնադիր համագումարի 70 պատվիրակներից մասնակցում էին 63-ը, Ստեփանակերտից, Ասկերանից, Մարտունուց և Քաշաթաղից: Համագումարին ներկա էին տարբեր կուսակցություններից, ԲՈՒՀ-երից, լրատվամիջոցներից: Համագումարին պատվիրակ էին աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության անդամներ:
Համագումարի նախագահ ընտրվեց Բարդուղ Գալստյանը, քարտուղար Աննա Ասատրյանը:
Օրակարգում ընտրված էին հետևյալ հարցերը`
- Ծրագրի և կանոնադրության հաստատում
- Կուսակցության հանրապետական վարչության կազմավորում
- Կուսակցության ատենապետի ( նախագահ ) ընտրություն
- Փոխատենապետների ( փոխնախագահ) ընտրություն
- Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն
Զեկուցման համար նախատեսված էր 20 րոպե, ելույթների համար 5-10 րոպե:
Համագումարը միաձայն հաստատեց Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության կանոնադրությունը:
Ընդունվեց կուսակցության ծրագիրը:
Քվեների բացարձակ մեծամասնությամբ ընտրվեց հանրապետական վարչության հետևյալ կազմը`
- Բարդուղ Գալստյան
- Արտո Մարտիրոսյան
- Վահրամ Արզումանյան
- Աննա Ասատրյան
- Լարիսա Շադինյան
- Արմեն Պետրոսյան
- Սերգեյ Ղարայան
- Ալբերտ Բադալյան
- Հրայր Գրիգորյան
Զեկուցումով հանդես եկավ համագումարի նախագահ Բարդուղ Գալստյանը, ելույթ ունեցավ ՌԱԿ պատվիրակ Արա Ահարոնյանը:
Պատվիրակների մեկ դեմ չորս ձեռնպահ հարաբերակցությամբ Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության ատենապետ (նախագահ) ընտրվեց Բարդուղ Գալստյանը:
Կուսակցության գաղափարական աշխատանքների գծով փոխատենապետ (փոխնախագահ) ընտրվեց Վահրամ Արզումանյանը:
Կուսակցության կրթամշակութային աշխատանքների գծով փոխատենապետ (փոխնախագահ) ընտրվեց Արտո Մարտիրոսյանը:
Համագումարը ընտրեց նաև Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի կազմը `
- Նիկոլայ Լազարյան ( նախագահ)
- Վալերիկ Սարգսյան
- Արտակ Աղաջանյան
Ատենապետ (նախագահ) Բ. Գալստյան
Ատենադպիր(քարտուղար) Ա. Ասատրյան