Ուրբաթ, 04. 10. 2024

spot_img

Նռան հյութ․ 11 հրաշագործ հատկություն

Նուռը դեռ վաղ ժամանակներից հայկական և այլ մշակույթներում համարվել է պտղաբերության և բարեկեցության խորհրդանիշ: Սա այն քիչ մրգերից է, որի հյութը նույնքան օգտակար է, որքան միրգը, քանի որ կեղևը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք, քամվելու ընթացքում, առատորեն անցնում են հյութին:

Սննդային արժեքը

Մրգերի մեջ նուռն առաջատար է հակաօքսիդանտների պարունակությամբ․ երեք անգամ գերազանցում է կանաչ թեյը կամ նարինջը: Մեկ բաժակ նռան թարմ քամված հյութը լրացնում է օրվա A, C, և E վիտամինների պահանջի 40 տոկոսը: Այն նաև կալցիումի, ֆոսֆորի, կալիումի, երկաթի, նիացինի, թիամինի ու ռիբոֆլավինի հարուստ աղբյուր է:

Առողջարար հատկությունները

pomegranate-seeds1. Սրտի համար

Ապահովելով արյունատար անոթների պատերի ճկունությունը, նվազեցնելով արյան  մեջ պարունակվող վատ խոլեստերինի քանակը և ավելացնելով լավ խոլեստերինի քանակը՝ նուռն անգնահատելի է սրտի աշխատանքի համար: Այն նաև նվազեցնում է աթերոսկլերոզի հավանականությունը, ինչը սրտի արատի հիմնական պատճառներից է:

2. Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը

Չնայած նռան հյութը պարունակում է ֆրուկտոզա՝ այն, մյուս մրգերի նման, չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 2 շաբաթ ամեն օր նռան հյութ խմելուց հետո շաքարախտով հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում չի արձանագրվել:

3. Կարգավորում է արյան ճնշումը

Նուռը համարվում է բնական ասպիրին՝ թույլ չի տալիս արյան մակարդումն ու արյան գնդիկների խցանումների առաջացումը արյունատար անոթներում: Այն հայտնի է նաև բարձր ճնշումն իջեցնելու հատկությամբ:

traditional-landscape4. Պաշտպանություն քաղցկեղից

Նռան հյութը պայքարում է մարմնում առկա ազատ ռադիկալների դեմ և կանխում քաղցկեղի առաջացումը: Շնորհիվ մեծաքանակ հակաօքսիդանտների՝ օգնում է արյան սպիտակ գնդիկներին չեզոքացնել մարմնում տոքսինները, հանգեցնելով առողջ իմունային համակարգի ձևավորմանը: Ավելին՝ այն արգելափակում է արոմատազները, որոնք անդրոգենը փոխակերպում են էստրոգենի, հորմոնի, որը էական դեր է խաղում կրծքի քաղցկեղի ձևավորման գործում:

5. Հանգստացնում է ստամոքսը, բարելավում մարսողությունը

Նռան հյութը նպաստում է ստամոքսի և լյարդի կանոնավոր աշխատանքին: Քանի որ չի պարունակում խոլեստերին կամ ճարպեր՝ խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին: Մեկ բաժակ նռան հյութի մեջ խառնելով մեկ թեյի գդալ բնական մեղր՝ ստանում եք մարսողական համակարգը կարգավորող, դիարեայի և դիզենտերիայի դեմ պայքարող բնական միջոց:

6. Իմունային համակարգի հզորացում

Նռան հյութը՝ հակաբակտերիալ ու հակասնկային հատկությունների շնորհիվ, ադյունավետ պայքարում է վիրուսների ու բակտերիաների դեմ՝ լրացուցիչ օժանդակություն հասցնելով մեր իմունային համակարգին: Բոլոր մրգերից ամենաշատը նուռն է, որ ունի ՄԻԱՎ-ի վիրուսի արգելափակման պոտենցիալ:

2istanbulpom7. Կանխում է սակավարյունությունը

Քանի որ պարունակում է մեծ քանակությամբ երկաթ՝ նռան հյութն օգնում է հաղթահարել արյան կարմիր գնդիկների պակասը: Քթից արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է նռան հյութին ավելացնել շաքարավազ և մեկ-երկու կաթիլ կաթեցնել քթի մեջ:

8. Հակատարիքային առավելությունները

Նռան հյութը օգտակար է մաշկի բոլոր տեսակների համար: Օրինակ՝ շնորհիվ իր մոլեկուլային կառուցվածքի և օմեգա  3 հագեցած ճարպաթթվի՝ ապահովում է չոր մաշկի լիարժեք խոնավացում և սնուցում: Խթանում է կոլագենի արտադրությունը, ինչը նպաստում է կնճիռների առաջացման դանդաղեցմանը և երիտասարդ մաշկի պահպանմանը: Այն նաև օգտակար է յուղոտ և պրոբլոմատիկ մաշկի համար․ եթե բամբակով քսեք մաքուր լվացած, յուղոտ մաշկին՝ կկարգավորի սեբումի արտադրությունը և կկանխարգելի մաշկի կորյակացումը:
9. Օգնում է սպիների վերացմանը

Մաշկի էպիդերմիսի և դերմիսի շերտերում օգնում է բջիջների վերարտադրմանը՝ արագացնելով վերքերի սպիացումը, ապա նաև՝ սպիների վերացումը: Նռան հյութը պաշտպանում է ուժեղ արևայրուքից, օգնում արևից ստացած այրվածքների լավացմանը:

10. Կանխարգելում է մաշկի քաղցկեղը

Պարունակում է անտոցիանին և հիդրոլիզացվող տանին նյութեր, որոնք ունեն ուժեղ հակաքաղցկեղային ազդեցություն: Անմիջապես մաշկին քսելու դեպքում՝ նռան հյութը խթանում է կոլագենի արտադրությունը:

11. Կանխում է մազաթափությունը

Կանոնավոր նռան հյութ սննդակարգում օգտագործելն ամրացնում է մազարմատները, մազերը ստանում են փայլ ու առողջ տեսք:

Այսպիսով՝ սննդակարգում ներառիր նռան բնական հյութ, և արդյունքը երկար չի սպասեցնի:

www.civilnet.am

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին