Չորեքշաբթի, 26. 03. 2025

spot_img

Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել

«Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, օնկոլոգ Լեւոն Մկրտչյանը, որին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը օրերս «Ոսկե աստղ» պատվո նշան հանձնեց, ստեղծել է քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ. «Ես քսանհինգ տարի աշխատել եմ` պրոֆիլակտիկ հակաքաղցկեղային պատվաստանյութ ստեղծելով: Ընդգծում եմ`պրոֆիլակտիկ, քանի որ այժմ աշխարհում կա մոտ երեսուն թերապեւտիկ պատվաստանյութ: Փորձակումների ընթացքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը ոչ միայն բարձրացնում է հակաքաղցկեղային բնական դիմադրողականությունը, այլեւ ինչ-որ չափով նպաստում, որ քաղցկեղ չառաջանա։ Ինչ-որ չափով եմ ասում, քանի որ օնկոլոգիայում ընդունված չէ միանշանակ բնորոշումներով առաջնորդվել։ Պատվաստանյութի շնորհիվ ոչ միայն քաղցկեղը կկանխարգելվի, այլեւ քաղցկեղի վիրահատությունից հետո հնարավոր կդառնա մետաստազների չառաջացումը, երբ հեռացվի փոքր ուռուցքը, ճառագայթային բուժմամբ բարելավում արձանագրվի»։

Պատվաստանյութն արդեն 2015 թվականին պետական գրանցում կստանա Ռուսաստանում, առայժմ Ռուսաստանի առողջապահության նախարարությունում պրեպարատը գրանցված է, կա թույլտվություն այն օգտագործելու Ռուսաստանի տարածքում։ Սակայն անհրաժեշտ է նաեւ պետական գրանցում, որպեսզի այն վաճառվի. «Դա, իհարկե, ոչ բոլորի սրտով է, քանի որ օնկոլոգիայում կա անառողջ կորպորատիվ շահ»,- խոստովանում է Լ. Մկրտչյանը»։

www.azg.am

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին