Երկուշաբթի, 10. 02. 2025

spot_img

Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսը: 

Նոյեմբերի 8-ին Գերմանիայում կայացած 10 ռաունդանոց մենամարտում Կենտիկյանը միավորներով հաղթեց ճապոնուհի Նաոկո Ֆուդզիոկային: Գերմանիան ներկայացնող 27-ամյա մարզուհին ոչ մեծ առավելություն ուներ ամբողջ մարտի ընթացքում, սակայն 39-ամյա ճապոնուհին եւս վատ տպավորություն չթողեց: 

Մենամարտից հետո Սյուզի Կենտիկյանն իր թիմի հետ հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Կենտիկյանը 2014-ի մայիսի 31-ին 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր IFBA վարկածով աշխարհի չեմպիոն Դան-Բի Քիմին:

www.sport.news.am

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին