Ֆիլմը ներկայացնում է սփիւռքահայ ականաւոր հրապարակախօս, հասարակական, քաղաքական գործիչ, ազգային բարերար, ՀԲԸՄ Կեդրոնական Յանձնաժողովի ղեկավար անդամ, Թէքէեան Մշակութային Միութեան հիմնադիր անդամ Հայկաշէն Ուզունեանին՝ նրա կենսագրականն ու անցած ճանապարհը:
Համայնքային աշխատանքին նրա նուիրուածութիւնը նրան դարձրեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) ղեկավարութեան մաս, որտեղ նա չորս տասնամեակ աշխատեց որպէս փոխնախագահ լուսահոգի Ալեք Մանուկեանի հետ: Ուզունեանը ՀԲԸՄ-ի անբաժանելի մասն էր, հռչակուել էր պատուոյ տնօրէն իր ներդրումների ու թողած աւանդի համար:
Կրթութիւնը եւ գրականութիւնը Ուզունեանի ուշադրութեան կեդրոնում էին. նա պատմական Մելքոնեան վարժարանի փրկութեան համար մղուող պայքարի ջատագովն էր:
1966 թ. հիմնադրում է «Հայկաշէն Ուզունեան» մրցանակը, որը տրւում է Սփիւռքի եւ հայաստանեան գրականութեան, արուեստի եւ հասարակական գիտութիւնների ոլորտի լաւագոյն ստեղծագործողներին: Երեւանի Թէքէեան կեդրոնում է գտնւում «Հայկաշէն եւ Մարի Ուզունեան» գրադարանը:
Ի նշանաւորումն մեծ աւանդի եւ բարերարութիւնների, որոնք մատուցուել են հայ մշակոյթին, Հայոց եկեղեցուն, հայ ժողովրդին եւ Հայաստան աշխարհին, Հայկաշէն Ուզունեանն արժանացել է «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» պատուոյ բարձր շքանշանի, «Մովսէս Խորենացի» մետալի, ՀԲԸՄ «Ալեք Մանուկեան» գրական մրցանակի, ԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանի եւ այլ պարգեւների։
Ֆիլմի հեղինակ՝ Ռուզաննա Ղազարեան
Արտադրող ընկերութիւն՝ «Լամեդիա» ՍՊԸ
Հովանաւոր՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ /բարերար՝ Բագրատ Նազարյան – Անգլիա/



