Ցեղասպանութիւն 100 + 10
ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
«Վայրի երեխաներ» (Feral children), եզրոյթը օգտագործուում է Ընկերային (սոցիալ) գիտութիւններու գրականութեան մէջ նկարագրելու համար երեխաներ, ովքեր կամ պատահականութեան կամ կանխամտածուած մեկուսացման արդիւնքում մեծացել են սահմանափակ մարդկային շփման պայմաններում: Նման երեխաները յաճախ ընկալուել են որպէս մարդկանց և կենդանիների գոյութեան միջև սահմանային գօտում բնակուող. այդ պատճառով բնութեան մէջ լքուած կամ կենդանիների կողմից դաստիարակուած երեխաներու պարագան մարդաբանական ուսումնասիրութիւնների թեմա է տասնեակ տարիներէ ի վեր:
Մինչ նման երեխաներու դասական օրինակներու պարագային, անոր ծնողը կամ հարազատները շատ յաճախ ունին իրենց հիմնական պատասխանատուութեան բաժինը, Հայոց Ցեղասպանութեան տարիներուն, նման իրավիճակի մէջ յայտնուած երեխաներու ծնողները, ո՛չ մէկ մեղք ունէին այս հարցին մէջ, որոնք իրենց կարգին իրենք ալ զոհեր էին մեր ազգին դէմ գործուած մեծ ոճիրին, որուն միակ պատասխանատուն թուրքն է:
Խմբ.
Լուսանկարում պատկերուած է անապատում յայտնաբերուած հայ տղան, ով մօտ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու՝ սնուելով միայն արմատներով, խոտով ու տարբեր մրգերով, զրկուած խնամքից եւ նոյնիսկ նուազագոյն կենսապայմաններից։
Յայտնաբերելու պահին երեխան ամբողջովին վայրագ է եղել, ինչը պարզ երեւում է նրա տեսքից եւ վարքագծում։ Լուսանկարներն արուել են Հալէպում 1920-1921 թուականներին Հելէն-Մարի Ճերըրտի (Ellen Mary Gerard) կողմէ, Մերձաւոր Արեւելքի օգնութեան ամերիկեան կոմիտէի աշխատակից, մարդասէր բոյժքոյր մը, ով յետագայում խնամեց այս երեխային, ինչպէս նաեւ շատ մը հայ որբուկներուն մայրական հոգածութիւն ցուցաբերեց:
Հայոց ցեղասպանութեան տարիներին հազարաւոր հայ երեխաներ որբ են դարձել՝ տեղահանութեան ժամանակ կորցնելով ծնողներին ու հարազատներին։ Նրանցից ոմանք, հրաշքով փրկուելով թուրքական կոտորածից, ապաստան գտան լքուած, անմարդաբնակ վայրերում, անտառներում ու քարանձաւներում՝ հեռու մարդկանցից ու քաղաքակրթութիւնից։ Այս անպաշտպան ու անտեսուած երեխաները, որոնց աչքի առաջ դաժանաբար սպանել են իրենց ծնողներին, ապրելով կենդանիների հետ, կրկնօրինակել են նրանց պահուածքը եւ խուսափել մարդկանց հետ շփուելուց։ Ոմանք, կորցնելով խօսելու ունակութիւնը, քայլում են մարդու նման, ձեռք են բերում կենդանիների սովորութիւններ։