Լուրեր Միացեալ Նահանգներից
ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Իրանն ու Միացեալ Նահանգները Իրանի ադոմական հարցի կապակցութեամբ բանակցութիւնների նոր շրջան են սկսելու՝ յառաջիկայ շաբաթ օրուանից, Օմանում. Օմանը հարթակ է տրամադրել երկու երկրին այդ բանակցութիւնների համար։
Շատ պարզ է, որ մենք երբեք չենք կարող իմանալ այն ամբողջը, որ պատահեց ու պատահում է երկու երկրի միջեւ պատգամներ, նամակներ, անուղղակի կամ ուղիղ բանակցութիւնների վերաբերեալ։ Լրատուները որոշ բաներ տեղեկացնում են ու փորձում են հարցը լուսաբանել։
Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ միջնորդել են տարբեր երկրներ․ վերջերս կարեւոր դերակատար են եղել արաբական երկրները, ե՛ւ Ռուսաստանը, որ մի քանի անգամ յայտարարել է որպէս միջնորդ հանդէս գալու իր պատրաստակամութեան մասին։
Նշելի է,-
Երկու օր առաջ, Մոսկուայում հանդիպում տեղի ունեցաւ Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտօնակատարների միջեւ՝ քննելու Իրանի ադոմական հարցի վերաբերեալ վերջին զարգացումներն ու ապագայ գործընթացը։ Սա ինքնին ապացոյց է, որ Ռուսաստանը եւս ներգրաւուած է այս գործընթացում։
Չանդրադառնանք Իրանի եւ Միացեալ Նահանգների կողմից հնչած փոխադարձ սպառնալիքներին։ Ես դա համարում եմ միայն ուժի ցուցադրում, որ երբեք չի պատահի իրական կեանքում։
Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ պատերազմ չի լինելու, երկու երկրները կունենան համապատասխան կամք եւ պատասխանատուութիւն՝ կնճռոտ հարցերը քննել եւ լուծել դիւանագիտական եւ խաղաղ ճանապարհներով։ Յատկապէս Իրանը՝ տնտեսական ներկայ իր վիճակով, ոչ-մի նոր պատերազմի եւ արկածախնդրութեան չի գնալու։
Մինչեւ երկու օր առաջ, ԱՄՆ-Իրան նոր բանակցութիւնների ձեւաչափի հարցն էր միայն։ Իրանը պնդում էր բացառել ուղիղ բանակցութիւնները եւ դա վարել միջնորդների միջոցով, իսկ ԱՄՆ-ն նպատակ ունի այդ բանակցութիւնները տեղի ունենան ուղիղ։ ԱՄՆ-ն պնդում է այս հարցի վրայ՝ յատկապէս այն պատճառով որ՝ կողմերը կարողանան իրար ճիշտ հասկանալ եւ խուսափել թիւրըմբռնումներից։
Շաբաթ օրը Օմանում կը հանդիպեն Իրանի Արտաքին գործոց նախարար Արաղչին, իսկ ամերիկեան կողմը կը ներկայացնի՝ իրանական հարցերով յատուկ բանագնաց Սթիւըն Վիթքոֆը (Steven Vitkoff).
Ամերիկեան կողմը հաղորդեց, որ բանակցութիւնները կը լինեն ուղիղ։
Սպասենք։ Կարեւոր օրեր են։