Այսօր, 12 Մարտ 2025-ին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան Վարչապետարանին մէջ հանդիպած է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամին:
Դեսպանատան հաղորդագրութիւնը կը նշէ, որ հանդիպման ընթացքին քննարկուած են երկկողմ օրակարգի խորացմանը և տարածաշրջանային ընթացիկ գործընթացներուն առնչուող հարցեր: