Երեքշաբթի, 25. 03. 2025

spot_img

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ. Ի Զօրակցութիւն Պաքուի Զնդաններում Պահուող Հայ Պատանդներին

Գերեվարումից ու մէկուկէս տարի տեւած տանջալից հարցաքննութիւններից յետոյ, այս օրերին ընթանում է Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարների շինծու եւ կեղծ դատավարութիւնը՝ մեղադրեալների իրաւունքների կոպիտ խախտումների, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների (պայմանադրութիւններ – խմբ.) ամբողջական խախտման պայմաններում։ Նրանց հիւծուած ու տանջահար դէմքերը վկայում են ֆիզիկական ու հոգեկան խոշտանգումների, կանոնաւոր պարբերականութեամբ կրած տառապանքների մասին, իսկ Ռուբէն Վարդանեանի հացադուլը հուշում է մահուան ընդառաջ գնացողի յուսահատութիւն…

Մինչդեռ Հայաստանի իշխանութիւնները բացարձակ լուռ են, անտարբեր, նոյնիսկ՝ արհամարհական։

Հայ Ազգային Ռամկավար կուսակցութեան Հիմնադիրների Խորհուրդը չի կարող հանդուրժել այս խայտառակ կացութիւնը, որն ուղղուած է ոչ միայն Արցախի բռնադատուող ղեկավարութեան, այլեւ Հայ ժողովրդի ու Հայոց պետականութեան դէմ։

Իր զօրակցութիւնը յայտնելով Պաքուի զնդաններում պահուող հայ պատանդներին՝ Հայ Ազգային Ռամկավար կուսակցութեան Հիմնադիրների Խորհուրդը Հայաստանի իշխանութիւններից պահանջում է՝

1- Հայ պատանդների ազատման հարցը դնել Պաքուի հետ բանակցային սեղանին՝ որպէս աներկբայ նախապայման։

2- Զօրաշարժի ենթարկել դիւանագիտական իր ողջ կորպուսը (անձնակազմ – խմբ.), Հայաստանում թէ արտասահմանում՝ ի խնդիր մեր ռազմագերիների ազատ արձակման։

3- Արդարադատական պետական բոլոր մարմինների միջոցով հայցեր ներկայացնել միջազգային համապատասխան բոլոր ատեաններին՝ ազդու միջամտութեամբ անյապաղ ազատ արձակելու մեր ռազմագերիներին։

Միաժամանակ՝ Հայ Ազգային Ռամկավար կուսակցութեան Հիմնադիրների Խորհուրդը կոչ է անում համայն հայութեան բոլոր հատուածներին ու կազմակերպութիւններին՝ դուրս գալ անտարբերութեան թմբիրից եւ բողոքի, ճնշումների ու հանրայնացման բոլոր ձեւերով ու միջոցներով ձեռնարկել մեր հայրենակիցների կեանքն ու արժանապատուութիւնը օր առաջ փրկելու գործին։ Ու միշտ յիշել, որ Պաքուում ընթացող դատական գործը, ի դէմս մեր ռազմագերիների, ուղղուած է բոլորիս դէմ, մեր ժողովրդի ու մեր պետութեան դէմ։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Երեւան, 3 մարտի, 2025թ.

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին