Երկուշաբթի, 12. 05. 2025

spot_img

Հարցադիմում ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարին եւ ՀՀ Արտաքին գործոց նախարարին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար՝

պարոն Արայիկ Յարութիւնեանին

Հասցէ՝ քԵրևան, Հանրապետութեան հրապարակ, Կառավարական տուն 1

ՀՀ Արտաքին գործոց նախարար՝

պարոն Արարատ Միրզոյեանին

Հասցէ՝ քԵրևան, Վազգէն Սարգսեան փ., Կառավարական տուն #2

Սեւակ Յակոբեանէն՝

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր խմբագիր

13.12.2023թ.

          Յարգելի պարոնայք,

Սոյն թուականի Դեկտեմբեր 7-ին ՀՀ Վարչապետի պաշտօնական կայքէջին վրայ հետեւեալ յայտարարութիւնը կարդացինք. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի»:

Այս յայտարարութեան անմիջապէս յաջորդեց ՀՀ Վարչապետի կողակիցին՝ Աննա Յակոբեանին խմբագրութեամբ լոյս տեսնող «Հայկական Ժամանակ» թերթին հրապարակումը, ուր կար նշեալ 32 Հայ գերիներուն անունները, որոնց մէջ ներառուած էր լիբանանահայ Վիգէն Իւլճէքեանի անունը (հրապարակումին կապը՝ https://armtimes.com/hy/article/275256?fbclid=IwAR09ALiIMWOXbewhYoHFAfrhNudejkiXVoow3qS8mIPBUAUXGjboJmjlp0o):

Այսօր, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ֆէյսպուքի էջին վրայ հրապարակուեցաւ նոյն ցանկը, որուն մէջ նշեալ հայորդիին անունը չկար, ու փոխարինուած էր այլ հայորդիի մը անունով:

Աւելի ուշ յետմիջօրէին, գերիներու տուն դարձէն ետք պարզուեցաւ, որ Վիգէնը իրապէս չկար այդ խումբին մէջ:

Հիմնուելով վերոյիշեալին վրայ, այս հարցին պարզաբանումը կը խնդրենք ձեզմէ, ինչպէս նաեւ կ՛ուզենք իմանալ մեր համաքաղաքացիին՝ որ միեւնոյն ժամանակ ՀՀ քաղաքացի է, ճակատագրին մասին:

Յարգանքով՝

Սեւակ Յակոբեան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին