Կիրակի, 03. 12. 2023

spot_img

Հերթը Արցախի Կրթական Մշակներունն ու Լրագրողներունն էր

Շարունակւում Են ԱՄՆ և Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութեան, Բռնի Տեղահանուած Արցախահայերին Անհատական Օգնութեան Ծրագրերը

   Համաձայն Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգների և Գանատայի Կեդրոնական վարչութեան կողմից ՈՐՈՇՄԱՆ՝ ծրագրի յաջորդ   նպաստ ստացողներն  են Արցախից բռնագաղթ ած ուսուցիչներն ու Արցախի լրատուական գործակալութիւնների լրագրողները:

       Թէքէեան Մշակութային Միութեան ուշադրութեան ու հոգածութեան կենտրոնում միշտ են եղել ուսուցիչները, որոնք ունեն առանձնայատուկ առաքելութիւն՝ դասաւանդման ժամանակակից մեթոդներով գիտելիք, փորձ  փոխանցել մեր մատաղ սերնդին:

      Թէքէեան Մշակութային Միութիւնը շուրջ 27 տարի է իրականացնում է «Ուսուցիչ Մը Հովանաւորէ» ծրագիրը, որը միտուած է ըստ արժանւոյն գնահատել ուսուցչին, ով կրթում դաստիարակում ու ձևաւորում է վաղուայ հասարակական անհատին ՝ մարդուն:  

    Նախաձեռնությունը  առաւել քան կարևոր է հիմա, երբ ուսուցիչները գտնւում են յետպատերազմեան բարոյահոգեբանական ծանր իրավիճակում։

Հայաստանի Կրթութեան, գիտութեան, սպորտի և մշակոյթի նախարարութիւնը ձեռնամուխ եղաւ Արցախից տեղահանուած ուսուցիչների համար վերապատրաստման մասնագիտական դասընթացների կազմակերպմանը: Նպատակն էր աջակցել նրանց, որպէսզի ստեղծուած իրավիճակում նաև համապատասխան միջավայր ձևաւորուի երեխաների համար:

    Վերապատրաստում անցած ուսուցիչները կը ստանան հաւաստագրեր և կը կարողանան  լրացնել ՀՀ մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում առկայ 1394 ուսուցչի թափուր աշխատատեղերը։ Բացի այդ, նրանք կը ստանան 30% յաւելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սիւնիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի՝ որոշ սահմանային համայնքներում ուսուցիչները կը ստանան ամենամեայ գումարներ:

Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիանա Սաֆարեանը 2023թ. սեպտեմբերի 19-20-ից յետոյ տեղափոխուել են Հայաստան։ Ապրում են Արագածոտնի մարզի գիւղերից մէկում, բազմազաւակ մայր է՝ ունի 2-18 տարեկան 8 երեխայ: Հարցին, թէ արդեօ՞ք յարմարուել է ու կը ցանկանայ աշխատել գիւղի դպրոցում, ասաց, որ դեռ չեն կարողանում ընտելանալ նոր պայմաններին ու տեղանքին, ցուրտ շրջան է, և որ ամենակարևորն է՝ սթրեսը, հոգեբանական ծանր ապրումները դեռ չի յաղթահարել։ Բացի այդ, առողջական խնդիրներ ունի․ որոշ ժամանակ անց երեխաներն էլ դպրոց կը յաճախեն, ինքն էլ, իհարկէ, կրկին կ՛աշխատի, քանի որ միայն ամուսնու աշխատանքով դժուար կը լինի երեխաններին մեծացնել…

    Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Մարինէ Սարգսյանը 5 երեխաների մայր է (7-15 տարեկան)։ Հայաստան տեղափոխուելուց յետոյ ամուսնու և հինգ երեխանների հետ ապրում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հին քոլեջի մասնաշէնքում․ քոլեջի դասասենեակները յարմարեցրել են սենեկային պայմանների և տրամադրել իրենց: Մարինէն պատմեց, որ այդ քոլեջում է ապրում նաև Արցախից բռնի տեղահանված ևս 9 ընտանիք: Պայմանները շատ վատ են, մտածում են մատչելի վարձով տուն գտնելու մասին, որից յետոյ կը մտածեն աշխատանք գտնել ու շարունակել ապրել :

    Ստեփանակերտի Եղիշէ Չարենցի անուաան համար 7 հիմնական դպրոցի համակարգչային օպերատոր Մարիամ Հայրապետեանը Հայաստանում բնակւում է Կոտայքի մարզի Բուժական գիւղում՝ մէկ ամսական դստեր և ծնողների՝ Մարինէի և Սուրէնի հետ։ Բենզինի պահեստի պայթիւնից յետոյ Մարինէի ամուսինը և եղբայրը անհետ կորած են համարւում։ Մէկ ամիս անց էլ Մարինէն սրտի թրթիռով է արձագանգում իւրաքանչիւր անծանօթ հեռախօսազանքի՝ շարունակելով սպասել եղբօր և ամուսնու մասին որևէ լուր փոխանցող հեռախօսազանքի։

Ծրագրի շահառու դարձան նաև արցախեան լրատուամիջոցների բռնի տեղահանուած աշխատակիցները։ Ծրագրի շրջանակներում դրամական աջակցութիւն ստացան  «Արցախփրես»-ի, «Արցախի հանրային ռատիո»-ի, «Արցախի հանրային հեռուստատեսութեան» լրագրողներ։ Նրանք այն լրագրողներից են, որ մասնագիտական պարտականութիւնները կատարեցին խիզախօրէն և անձնուրաց՝ ներկայացնելով Արցախի քաղաքներում և գիւղերում տեղի  ունեցող դէպքերն ու իրադարձութիւնները։ Լրագրողները վերջիններից էին, որ դուրս եկան Արցախից․ նրանք հաւատում էին, որ իրականութիւնն ամենատես աշխարհին ներկայացնելը կ՛օգնի հասնել խնդրի արդարացի լուծմանը։ Աշխարհն այս անգամ էլ կոյր ձևացաւ։

Արցախահայերի օգնութեան ծրագրերը շարունակւում են: Միացէք ծրագրին Արցախահայերը մեր օգնության կարիքը ունեն:

Ծրագրին միանալու համար կարող էք Ամն –ում նուիրատուութիւնները ուղարկել հետևեալ հասցէով. Tekeyan CulturalASssociation Artsakh Aid, 755 Mount Auburn Street, Watwrown MA 02472, https://givebutter.com/ AGuStb,

իսկ Գանատայում՝ Tekeyan CulturalASssociation Artsakh Aid, 825 Manougian Str., Ville Saint-Laurent, Quebec H4N 1Z5, Canada հասցէով, https:// www.con vergepay. Com/hoted- payments/?ssl-tsn-auth-token=khtGf%2FjkTgWma7CEev3bQaaayrSp5tT#!/payment-method

ԳԱՅԻԱՆԷ ՄՈՒՐԱՏԵԱՆ

Թէքէեան Մշակութային Միութեան

Միացեալ Նահանգների և Գանատայի հայաստանեան ներկայացուցչութիւն

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին