Երկուշաբթի, 21. 04. 2025

spot_img

Արցախահայութեանը Ուղղուած  ԹՄՄիութեան Մարդասիրական Ծրագրերը Շարունակւում Են

Միացեալ Նահանգների և Գանատայի Թէքէեան Մշակութային միութեան Կեդրոնական Վարչութիւնն իր ամենատարբեր ծրագրերով շարունակում է աջակցութիւն ցուցաբերել Արցախին։ Ամանորեայ տօնական օրերին Կեդրոնական վարչութիւնը Հայաստանեան ներկայացուցչութեան գրասենեակի շնորհիւ կարողացաւ իրագործել Արցախի Հանրապետութեան աջակցութեան ևս մի ծրագիր․ որոշում ընդունուեց դրամական օգնութիւն տրամադրել 2020 թուականի 44-օրեայ պատերազմում զոհուած՝ կրթութեան, գիտութեան, սփորթի և մշակոյթի ոլորտի մէջ աշխատողներին կարիքաւոր ընտանիքներին։

Արցախի Հանրապետութեան Նախագահի խորհրդական, Սփիւռքի հարցերով յատուկ յանձնարարականութիւնների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնեանի տրամադրած տուեալների համաձայն՝ 103 ընտանիք արդեն իսկ ստացել է աջակցութիւնը․ նաեւ ընտանիքներ՝ մշակոյթի, գիտութեան, կրթութեան, սփորթի բնագաւառից, որոնք տեղահանուել են Շուշիի և Քաշաթաղի շրջաններից, կամ բնակւում են Արցախում։

Յաւելենք, որ Սփիւռքի ԹՄՄ կառոյցներում և մեր հայրենակիցների շրջանում այս նախաձեռնութիւնը ոգևորութեամբ ընդունուեց և շատերը ինքնաբուխ կերպով մինչ օրս արձագանքում և մասնակցում են այս ուղղութեամբ իրականացուող դրամահաւաքին:

                                                                          ԱՄՆ և Գանատա ԹՄՄ Հայաստանեան Ներկայացուցչութեան գրասենեակ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին