Ուրբաթ, 29. 03. 2024

spot_img

Հայի Plan -ը

Սլաք

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Բոլոր ազգերն ունեն իրենց մօտ ու հեռու նպատակները, ունեն իրենց ծրագրերը, plan-ը․ ունեն իրենց ազգային ծրագրերը։ Նրանց իշխանութիւնները փոխւում են այն նկատառումով, թէ ինչքան է յաջողել եւ ինչքան է ձախողել օրուայ իշխանութիւնը՝ այդ ծրագրերը կեանքի կոչելու ուղղութեամբ։

Դժբախտաբար հայն է, որ չունի մօտ եւ հեռու նպատակ ու ծրագիր, չունի ազգային ծրագիր․ ազգային plan. Հայերի մօտ իշխանափոխութիւնն ունի լրիւ ուրիշ իմաստ։ Նորը գալիս է, քանդում ու կործանում է հինը, եւ ուզում է ամեն ինչ կառուցել ի՛ր կէտից, ի՛ր հասկացած «նոր»ն ստեղծել։ Այդպէս չի լինում, յարգելիներս։ Այդպէս չի լինում։ Ու սա շատ լաւ հասկացել են դրսի ուժերը․․․

Ընդունակ, նոյնիսկ տաղանդաւոր հայեր կան այդ կարգերում, կամ՝ դրսում, ասենք՝ ընդդիմութեան մէջ։ Բայց նրանք տաղանդաւոր են անհատապէս։ Հենց այդ զարգացած ու կրթուածների մօտ ՉԿԱՅ ազգային ընդհանուր նպատակի գիտակցութիւնն ու աշխատանքը․․․ Սա ի՞նչ է վկայում։ Անհատապէս ընդունակ ու տաղանդաւոր հայերը ՉՈՒՆԵՆ հաւաքական նպատակ ու ազգային ծրագիր։ Հետեւանքը լինում է այն՝ ինչ ունենք։ Ու ես վաղուց այս երեւոյթը անուանել եմ հիւանդութիւն։ Այո՛, հիւանդութիւն։ Հայը հիւանդ է, որպէս ազգ ու հաւաքականութիւն։

Լեւոնը կործանեց խորհրդային ժամանակներից հային ժառանգ հասած ամեն ինչ։ Դա շարունակուեց, թէեւ հիմա էլ չեմ փոխում իմ կարծիքը, որ օրինակ Ռոպերթ Քոչարեանի արտաքին քաղաքականութիւնը ճիշտ ու հաւասարակշռուած էր։ Երկրորդ եւ երրորդ նախագահներու օրոք այդ քաղաքականութեան շնորհիւ հայը այդ ոլորտում ձեռքբերումներ ունեցաւ, որ խորտակեց նիկոլը․․․ Նիկոլը ամեն ինչ սկսեց ի՛ր կէտից․․․ Արդիւնքը՝ կործանեց Արցախը․․․ Յոյս ունեմ չի կործանուի Հայաստանը։

Հայը չունի ազգային ծրագիր։ Այս պայմաններում, ով էլ գայ իշխանութեան վիճակը համարեա նոյնն է լինելու․․․ Ամեն մի հայ տարբեր ոլորտներում սկսում է ի՛ր կէտից․․․

Մի ուրիշ շօշափելի երեւոյթ Գլենդէլի գրական կեանքից․․․ Ամեն մի գրող այդ ոլորտի գործունէութիւնը սկսում է ի՛ր կէտից․․․ Հապճեպ գրանցւում են միութիւններ, ամպագորգոռ յայտարարութիւններ են անում, նոյնիսկ շքանշանների տիզայնն են հաստատում, մի-երկու համար գրական թերթ են տպում, ու․․․ ՎԵՐՋ։ Մարում են, վերջանում են։ Որովհետեւ ամեն մէկը ուզում է աշխատանքն սկսել ի՛ր կէտից։

Անհեռատես, անծրագիր ազգ: Ասելիք չկայ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին