Չորեքշաբթի, 25. 06. 2025

spot_img

Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների Ոգեկոչման Արարողութիւնները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին`Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրուայ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ, Սուրբ Պատարագի արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայիանէ վանքում: Այս օրը հաւատացեալների խոնարհումի համար դուրս էր բերուել Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յատուկ յանձնարարութիւններով Հայրապետական նուիրակ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:

Յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթերցուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրուայ առիթով:

Սուրբ Պատարագի աւարտին եկեղեցականների թափօրը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղուեց դէպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղօթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին