Շաբաթ, 18. 05. 2024

spot_img

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 460, 7 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460–ով, 7 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ մայիսի 29-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 8676 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 մարդ, կատարվել է 56042 թեստավորում, առողջացել է 3297 վարակված։

Ընդհանուր առմամբգրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 120 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 45-ն են: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին