Երեքշաբթի, 25. 06. 2024

spot_img

Նյութերը պահպանված են․ Ազգային գրադարանի տնօրենը՝ սերվերների հետ կապված վթարի մասին

Հայաստանի ազգային գրադարանի սերվերային սարքերում առկա թվայնացված և արխիվացված նյութերը պահպանված են նաև առանձին կրիչներով,  հետևաբար՝ սերվերների վնասվելու արդյունքում անգամ արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել և թվային նյութերի ամբողջականությանը վտանգ չի սպառնում: Այս մասին «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը՝ անդրադառնալով գրադարանի սերվերների ծխեցված վիճակում հայտնաբերելու մասին լուրին: 

«Արտակարգ դրության պայմաններում գրադարանն աշխատել է միայն առցանց, իսկ սերվերները կարգավորվել են հեռավար կերպով: Մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: Այնուհետև ժամանել է նաև շենքում ծառայություն իրականացնող ԱԻՆ աշխատակիցը»,- պարզաբանեց տնօրենը:

 

Գրադարանի տնօրինությունը տեղի ունեցածի բնույթը և հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես դիմում է ներկայացրել ԱԻՆ նախարարին, սակայն համապատասխան մասնագետներ դեռ չեն ժամանել գրադարան դեպքի հանգամանքները պարզելու: Քանի որ շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանները և ՀԱԳ անվտանգության աշխատակիցը նշել են, որ հոսանքի տատատումներ և անջատում է եղել, տնօրինությունը դիմում է ուղարկել նաև ՀԵՑ տնօրենին, պլանային և կանխարգելիչ անջատումների ու հոսանքի տատանումների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու խնդրանքով, որին դեռևս պատասխան չի տրվել:

Անդրադառնալով սերվերային սարքերի տեխնիկական վիճակին՝ Սարիբեկյանն ասաց, որ գրադարանի մասնագետի կողմից դրանց արտաքին տեսքի գնահատմամբ վիճակը հուսադրող է, սակայն լիարժեք գնահատական հնարավոր կլինի տալ դրանք ստուգելուց հետո, ինչը հնարավոր կլինի ԱԻՆ-ի կողմից դեպքի քննության և դրա վերաբերյալ արձանագրության տրամադրումից հետո: Այժմ գրադարանը քայլեր է նախաձեռնում ամբողջ աշխատանքային բազան՝ թվայնացված ողջ նյութը, տեղափոխել ամպային համակարգ և այն կրկին հասանելի դարձնել ընթերցող հանրությանը:

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել գրադարանի կայքորից  անվճար հնարավոր է օգտվել բոլոր օրերին: Հետևորդների բարձրացրած մտահոգությանն ի պատասխան Հայաստանի Ազգային գրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառովև մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել: Այնուամենայնիվ թեմայի շուրջ համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասինոր  գրադարանի թվայնացված ամբողջ  արխիվը ոչնչացել է հրդեհի հետևանքովարխիվորի ստեղծման վրա տասնյակ տարիներ աշխատել են բազմաթիվ մասնագետներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին