spot_img

Էրիկ Գրիգորյանը ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

էրիկ Գրիգորյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2019 թվականի հունիսի 1-ին, մինչ այդ՝ 2018 թվականին մայիսի 12-ից, զբաղեցրել է Բնապահպանության նախարարի պաշտոնը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին