spot_img

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 28 տարեկան է

ՀՀ զինված ուժերի տոնացույցում մայիսի 5-ը նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնագիտական տոնի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շնորհավորել է  անձնակազմին և մաղթել խաղաղ ծառայություն: Մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և հերթական զինվորական կոչումներով: Ծաղիկներ են խոնարհվել ՌՈ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը, զինծառայողների իրավագիտակցության բարձրացմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին