spot_img

Եգիպտոսում օտարերկրյա զբոսաշրջիկներին մոտ ապագայում չեն սպասում

Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ ալ-Անանին հայտարարել է, որ միջազգային զբոսաշրջությունը մոտ ապագայում Եգիպտոս չի վերադառնա:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա պարզաբանել է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների Եգիպտոս վերադարձը կախված է ոչ միայն Եգիպտոսում, այլև այն երկրներում առկա իրավիճակից, որտեղ բնակվում են:

Անանիի խոսքով՝ տարբեր պետությունների ներկայացուցիչներ հետաքրքրվել են, թե արդյոք հնարավո՞ր է, որ Եգիպտոսը զբոսաշրջությունը բացի հունիսին: Նախարարը նշել է, որ կառավարությունը դա կդիտարկի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կհստակեցվի: Նրա խոսքով՝ ճանապարհորդները, հավանաբար ստիպված կլինեն ապացուցել, որ վարակված չեն: Դրանից բացի, հնարավոր է զբոսաշրջիկների շրջանում տարիքային սահմանափակում մտցվի, օրինակ, մինչև 48 տարեկանը:

Նախարարը տեղեկացրել է, որ մինչև հունիս հյուրանոցներն աշխատելու են միայն տեղացիների համար:

Ներկայում տուրիստական ընկերությունները, Եգիպտոսի ծովափնյա վայրերի ռեստորանները, շուկաները, սրճարանները փակ են: Փորձագետները հաշվարկել են, որ երկրում զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսի պատճառով ամեն ամիս կորցնում է մեկ միլիարդ դոլար:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին