Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Արմեն Սարգսյանը զրուցել է FAST հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։ «Արմենպրես»-ին  այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակն ինչպես է ազդել FAST-ի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ու ծրագրերի վրա: Արմեն Օրուջյանը նախագահին է ներկայացրել առցանց և հեռավար ուսուցման շրջանակում իրականացվող նախագծերը:

Նախագահը քաջալերել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ նշելով, որ դրանք երկրի ապագային, տեխնոլոգիական նորարարության զարգացմանն ու գիտական առաջընթացին միտված ծրագրեր են:

Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենը պայմանավորվել են շարունակել քննարկումներն, ինչպես նաև դիտարկել գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության և FAST հիմնադրամի համագործակցության հնարավորությունները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին