Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Այսօր որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է

«Զարգացած տեխնոլոգիաների մեր ժամանակաշրրջանը նոր պահանջներ ու մարտահրավերներ է առաջադրում պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին:  Ժամանակին համահունչ քայլելու եւ արդի նորարարական ձեռքբերումներից առավելագույնս օգտվելու համար երկրին անհրաժեշտ է համապատասխան որակավորմամբ մարդկային ռեսուրս: Պետական համակարգում մարդկային ռեսուրս ձեւավորելու հիմնական ինստիտուտը կրթական ոլորտն է: Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն  առավելագույն արդյունավետությամբ նպատակային ոլորտային քաղաքականություն վարել, այլեւ ժամանակի պահանջներին համահունչ կարգավորումները փոփոխել:

Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ստեղծված պայմաններում պետությունը պետք է զարգացնի միջին մասնագիտական կրթությունը՝ իրականացնելով ժամանակի առաջադրած նոր մասնագիտությունների դասավանդում եւ դրանց թվի ավելացում: Բայց մեր վերջին օրենսդրական բարեփոխումների արդյունքում կրճատվել էին մասնագետների պատրաստման ծավալները եւ էականորեն նվազեցվել էր միջին մասնագիտական հաստատությունների զարգացման գործընթացը, քանի որ վճարովի կրթությունը միջոցների լրացուցիչ հոսք էր ապահովում ուսումնական հաստատություններում, ինչն առաջնային նշանակություն ունի կրթական պրոցեսը որակյալ կազմակերպելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին