Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ինքն ու Աննա Հակոբյանը կորոնավիրուսի տեստ են անցել, չնայած որ վստահ են իրենց մոտ վիրուս չկա: Նիկոլ Փաշինյանն ընտանիքով մեկուսացել է Սեւանի առանձնատանը:
«Երեկվանից անհանգստացած էինք, քանի որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, նախագահը նույնպես տեստ է հանձնել եւ սպասում է պատասխանի։ Երեկ մենք այդ մասին իմանալով, որոշեցինք ինքնամեկուսացվել։ Այսօր երեկոյան, Սևանի ճանապարհին իմացանք, որ Բրազիլիայի նախագահի տեստը դրական է եղել։ Մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, թարսի նման ողջագուրվելով է լուսանկարվել։ Առաջինը ճափեցինք մեր ջերմությունը, չունեինք ջերմություն։ Բայց դրանից հետո հերքվեց Բրաիզլիայի նախագահի վարակված լինելու տեղեկությունը։ Բայց մենք առայժմ մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան տեստ կհանձնենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է: Մեր թեստի պատասխանները վաղը կլինեն: Ինչ էլ լինի ձեզ կհայտնենք: Չնայած, որ մասնագետների հետ նախնական քննարկմամբ` գրեթե զրոյական է, որ մեր տեստի արդյունքները դրական կլինեն»,- նշեց Փաշինյանը:
Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ, բայց չենք համբուրում, քանի որ կորոնավիրուսի ժամանակներ են: Ուղիղ եթերն այս խոսքերով ավարտեց Նիկոլ Փաշինյանը և բոլորին առողջություն մաղթեց: