Պետիկեան Կարապետ (1887,Նիկոմիդիա – 10 Մարտ 1915), հայ բժիշկ։
Ծնած է մօտ 1887 թուականին, Պրուսայի նահանգի, Նիկոմիդիայի գաւառակի կեդրոն՝ Նիկոմիդիա քաղաքին մէջ։ 1912 թուականին աւարտած է Կոստանդնուպոլսոլ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։
Տրապիզոնի շրջիկ հիւանդանոցին մէջ աշխատած է որպէս բժիշկ։
1915 թուականի Մարտ 10-ին մահացած է ժանտախտէ՝ մօտ 28 տարեկան հասակին։