ԱՄՆ Թենեսի նահանգում հզոր տորնադոների հետրանքով առնվազն 25 մարդ է զոհվել: Անհետ կորածների որոնումները շարունակվում են: Աս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակների պետական գերատեսչությունը:
ԱՄՆ-ի հարավ-արևելքում ավերիչ տորնադոները սկսվել են մարտի 3-ի գիշերը: Ըստ նահանգի մայրաքաղաք Նեշվիլի իշխանությունների՝ քաղաքում փլուզվել է 48 շենք, 150 մարդ հոսպիտալացվել է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադրություն ունի մարտի 6-ին ժամանել աղետից տուժած գոտի: