spot_img

ՓՊ-ն կստեղծի փաստաբանների իրավունքների խախտումներն արձանագրող աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 2020 թվականի հունվարի 14-ի նիստում քննարկվել է փաստաբանների մասնագիտական գործունեության հետ կապված խոչընդոտները, ինչպես նաև փաստաբաններին սպառնալու և վիրավորելու դեպքերը կանխելու/վերացնելու հարցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից:

Խորհրդի անդամներն արձանագրել են, որ փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը շարունակվում  են և հաճախ ուղեկցվում են փաստաբանների նկատմամբ վիրավորանքներով, հայհոյանքներով և սպառնալիքներով:

Խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այդ հարցերով բազմիցս դիմել են իրավասու պաշտոնատար անձանց, այդ թվում առաջարկել են քրեականացնել փաստաբանին մասնագիտական գործունեության առնչությամբ վիրավորելու արարքը, սակայն առ այսօր խնդիրը չի լուծվել:

Խորհրդի անդամների առաջարկով Փաստաբանների պալատի նախագահը կստեղծի աշխատանքային խումբ՝ խորհրդի անդամ Գայանե Դեմիրչյանի համակարգման ներքո, վերջին ժամանակահատվածում փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող, ինչպես նաև փաստաբաններին սպառնալու և վիրավորելու դեպքերն արձանագրելու և խորհրդին ներկայացնելու նպատակով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին