Հինգշաբթի, 22. 05. 2025

spot_img

Զոհեր չկան, նոր պատժամիջոցներ և խաղաղության կոչ. Թրամփի ուղերձն Իրանին

Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սպիտակ տանը հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Քանի դեռ ես ԱՄՆ նախագահ եմ, Իրանին երբեք չի թույլատրվի ունենալ միջուկային զենք»,- հենց այս խոսքերով Թրամփը սկսեց իր ուղերձը։

ԱՄՆ նախագահը, հերքելով ամերիկյան կողմից որևէ զոհի առկայության փաստը, նշեց. «Մենք որևէ կորուստ չունենք։ Մեր բոլոր զինվորներն ապահով են, մեր ռազմաբազաները նվազագույն վնասներ են կրել»։ Նա նշեց, որ «Իրանը կարծես թե նահանջում է»։

Միաժամանակ նա հայտնեց, որ ԱՄՆ-ն նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ։

ԱՄՆ նախագահը կոչ արեց դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»։ Ուղերձի վերջում ԱՄՆ նախագահը դիմեց Իրանի ժողովրդին և առաջնորդներին՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։

Սպիտակ տան ղեկավարը, ավարտելով շուրջ տասը րոպե տևած ուղերձը, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին