Արսէն Աբրահամի Յովհաննիսեան (1908, դեկտեմբերի 28 – 1945, ապրիլի 15), բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միութեան անդամ 1940էն ի վեր:։
Ծնած է Քանաքեռ աւանի (այժմ՝ Երեւանի շրջագիծին մէջ)։ 1925-1927 եղած է շրջանային պիոներ-հրահանգիչ։ 1927ին մեկնած է Տոնի Ռոսդով եւ ընդունուած է տեղուոյն մանկավարժական ուսումնարանը: Աւարտելէն ետք ուսուցչութիւն ըրած է Հիւսիսային Կովկասի հայաբնակ վայրերուն մէջ։ 1938-1941 աշխատած է Գրասնոտարի մէջ, նախ որպէս դպրոցի տնօրէն, ապա՝ շրջսովետի գործկոմի նախագահ։ 1941-1945 մասնակցած է Հայրենական մեծ պատերազմին, զոհուած է 1945 թվականի ապրիլի 15-ին Ֆրանկֆուրտի մօտ։
Պարգեւատրուած է Հայրենական պատերազմի առաջին եւ երկրորդ աստիճանի, Կարմիր դրօշի շքանշանով։