Կիրակի, 26. 05. 2024

spot_img

Մամուլի տեսություն. Մանրամասներ են հայտնի «Իմ քայլը»-ի պատգամավորների՝ Դավիթ Տոնոյանի հետ փակ հանդիպումից

«Ժողովուրդ» թերթը գրում է. 

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի հետ հանդիպումը նախաձեռնվել է պատգամավորների կողմից, որոնք անձամբ են խնդրել հանդիպել նախարարին:

Պատգամավորները նախարարին խնդրել են ներկայացնել մեր անվտագության երաշխիքները, քանի որ վերջերս լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական սահմանին: Տոնոյանի կողմից ներկայացվել է, թե ինչ իրավիճակ է եղել այս ընթացքում, եւ ներկայացվել են նաեւ մեր անվտանգության երաշխիքները՝ իրականում որեւէ նորություն կամ գաղտնիք չհրապարակելով:

Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավորների հետ հանդիպմանը եւ ասել, որ ձեռքբերումների առումով դրական տարի է եղել, նոր տեխնիկա է ձեռք բերվել, ռազմամթերք: Թերթը տեղեկացավ, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները հարցեր են ուղղել նախարարին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին