Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Տարանտինոն, Սկորսեզեն և Ֆիլիպսը նոմինացվել են «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը

Քվենտին Տարանտինոն (Մեկ անգամ Հոլիվուդում), Մարտին Սկորսեզեն (Իռլանդացին) և հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն (Մակաբույծները) լավագույն ռեժիսոր անվանակարգում նոմինացված են «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ անվանակարգում նոմինացված են նաև բրիտանացի Սեմ Մենդեսը «1917» ֆիլմի և ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը՝ «Ջոկեր» ֆիլմի համար:

«Ոսկե գլոբուս» մրցանակն ամեն տարի հանձնում է Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա ժուռնալիստների ասոցիացիան: Հերթական 77-րդ արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում հունվարի 5-ին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին