Ուիլեամ Դապմեն (անգլ.՝ William Vacanarat Shadrach Tubman, Նոյեմբերի 29, 1895, Հարպեր (Լիպերիա), Լիպերիա – Յուլիսի 23 1971, Մոնրովիա), Լիպերիայի պետական եւ քաղաքական գործիչ։ 1944-1971՝ Լիպերիայի նախագահ եւ կառավարութեան ղեկավար։
1944ին հռչակած է, ազգային միասնականացման եւ ամբողջացման քաղաքականութիւն, որուն նպատակն էր բնիկներուն եւ ԱՄՆ-էն ներգաղթածներուն սերունդների մերձեցումը, բնիկներու ներգրաւումը երկրի տնտեսական եւ քաղաքական կեանքի մէջ։ Օտարերկրեայ դրամագլուխի ներգրաւման քաղաքականութեան կողմնակից էր։