ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ժամանեց Փարիզ՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում: վարչապետը մասնակցելու է Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։
Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացման և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթով։ Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։






