spot_img

Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները

Թալիշի միջնակարգ դպրոցի բակը տևական լռությունից հետո վերստին լցվել է երեխաների հորդաբուխ ծիծաղով և ժպիտներով: 2016 թ. ապրիլյան ողբերգական իրադարձությունների պատճառով մարդիկ ստիպված էին ընտանիքներով հեռանալ հարազատ օջախներից և ժամանակավորապես բնակվել տարբեր վայրերում: Նրանց մի մասը բնավորվել էր Ալաշանում և, չկորցնելով նորից ծննդավայր վերադառնալու հույսը` թախանձախնդիր, կարոտով սպասում էր բարի օրվան: Եվ ահա եռամյա դեգերումներից հետո վերջապես մարդիկ Թալիշում են, իրենց նորոգ, ոմանք էլ` նոր կառուցված հարմարավետ տներում: Իսկ նորակառույց կրթօջախն իր հյուրընկալ դռներն է բացել աշակերտների առաջ:

Առօրյա հոգսերով ապրող գյուղը, որ բարեկարգվել, վերակառուցվել, միանգամայն նոր տեսք է ստացել, կարոտով պահում է թալիշցիների ճամփան` լուսավոր ու պայծառ գալիք խոստանալով նրանց: «Վերածնված Թալիշը, հայացքը ապագային հառած, մոր պես գրկաբաց ընդունում և գուրգուրոմ է իր զավակներին, թևերի տակ առնելով` ջերմացնում նրանց»,- ասում է համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը` տուն հրավիրելով բոլոր թալիշցիներին:         

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին