Չորեքշաբթի, 26. 03. 2025

spot_img

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն ավելացել ենReal estate deals grow in Armenia

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները 2019-ի երրորդ եռամսյակում աճել են ինչպես նախորդ տարվա նույն ժամանակի, այնպես էլ 2019-ի երկրորդ եռամսյակի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի շուկայի 3-րդ եռամսյակի հրապարակված վերլուծությունները:

2019 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 47,152 իրավունքի պետական գրանցման գործարքները 2018-ի նույն ժամանակի 40,000 գործարքի համեմատ աճել են 17.9 տոկոսով:  2019 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.8 %-ով։

Այս տարվա երրորդ եռամսյակում ամենաշատ գործարքներ իրականացվել են մայրաքաղաք Երևանում՝ կազմելով ընդհանուր գործարքների 35.3 տոկոսը, այնուհետև Կոտայքում՝ 14.1 տոկոս, Արարատի մարզում՝ 9.6 տոկոս:

Երևան քաղաքում 2019 թվականի երրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 3.0 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 11.5 %-ով: Մարզերի քաղաքային բնակավայրերում 2019 թվականի երրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 1.0 %-ով, 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` աճել 16.8 %-ով, իսկ գյուղական բնակավայրերում 2019 թվականի երրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 0.01 %- ով, 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ աճել 25.2 %-ով:

 In the third quarter of 2019 the real estate deals increased in Armenia compared to the same period of 2018, as well as to the 2nd quarter of 2019, according to the analysis released by the Cadastre Committee.

In the third quarter of 2019 the 47.152 real estate registration transactions increased by 17.9% compared to the 40.000 deals of the same period of 2018. The deals also increased against the 2nd quarter of 2019 by 0.8%.

In the third quarter of 2019 the most deals were carried out in the capital city of Yerevan, comprising 35.3% of the total deals, then in Kotayk province -14.1%, Aragatsotn province-9.6%.

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին