Տիմիդրի Գանդեմիր (ռում.՝ Dimitrie Cantemir, հոկտեմբերի 26, 1676 կամ 1673, Vaslu County, Ռումանիա – օգոստոսի 21 (սեպտեմբերի 1), 1723, Խարկով, Ռուսական կայսրութիւն եւ Dmytrivka, Պոլկրատի շրջան, Օտեսայի մարզ, Ուքրաինա), մոլտովացի պատմաբան, արեւելագէտ, փիլիսոփայ, երաժշտագէտ, պետական-քաղաքական գործիչ։
Մոլտովայի իշխան Կոնստանտին Գանդեմիրի որդին։ Ուսանած է Կոստանդնուպոլսի յունայ-լատինական ակադեմիային մէջ, տիրապետած է բազմաթիւ լեզուներու։
Եղած է (1693, 1710-1711 թուականներուն) Մոլտովայի իշխան, փորձած է վերականգնել երկրի անկախութիւնը՝ վստահելով Ռուսիոյ ցար Պետրոս Մեծի հետ կնքած (մարտի 4, 1711 թ.) հակաթուրքական դաշինքին: Բրուդեան անյաջող արշաւանքէն ետք անցած է (1711) Ռուսաստան, ստացած է ռուս իշխանի տիտղոս, կալուածներ եւ նշանակուած է ցարի խորհրդական։
Պարսկական արշաւանքի (1722-1723) ժամանակ ղեկավարած է արշաւային գրասենեակները, եղած է Կովկաս ու Հայաստան: