«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Սմբատ Հասրաթի Յովհաննիսեան (սեպտեմբերի 13, 1927, Պաթում – նոյեմբերի 3, 1988, Երեւան), իրաւաբան։ Իրաւաբանական գիտութիւններու դոկտոր (1973), պրոֆեսոր (1976)։
1950-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանը։ 1953-1966 դասախօսած է ԵՊՀ-ին մէջ: 1966-1973 ՀՀ ԳԱԱ փիլիսոփայութեան եւ իրաւունքի հիմնարկի աւագ գիտաշխատող, 1973-1983 ԵՊՀ քաղաքացիական իրաւունքի ամպիոնի վարիչ, 1983 Մատենադարանի առաջատար գիտաշխատող։
Բազմաթիւ յօդուածներու եւ աշխատութիւններու հեղինակ է։ Առաւել յայտնի են մենագրութիւնները։