«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ –Ալեքսանտր Անտսոն (էստ․՝ Aleksander Antson, 31 օգոստոսի 1899, գ. Վորսնայ, Սաարեմաայ (այժմ՝ Վալեալայ) Էսթոնիա — 21 սեպտեմբերի 1945, Հաապսալու), էստոնացի թատերագիր, գրող, լրագրող, մարզիկ, Էստոնիայի ողիմբիական հաւաքականի անդամ 1924:
Ծնած է գիւղացի ընտանիքի մէջ։ 1916 էն որպէս մարմնամարզութեան ուսուցիչ աշխատած է Սաարեմաայ կղզիին ու Վիռու քաղաքին մէջ, այնուհետեւ որպէս լրագրող աշխատած է Թալինի մէջ:
1925—1926 խմբագրած է «Virulane» թերթը։ 1927-1930 եղած է Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան «Rahva Sona» թերթի, (1931)-1933 խմբագիրը. «Vaba Maa» թերթի խմբագիր։ Էստոնիոյ մէջ խորհրդային կարգերու հաստատումէն ետք 1940—1941 աշխատած է կոմունիստական «Rahva Hääl» թերթին մէջ։
Էստոնիոյ հաւաքականի կազմին մէջ մասնակցած է 1924ի ամառային ողիմբիական խաղերուն (վազք 1500 մ), որ տեղի ունեցած է Փարիզի մէջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմին ժամանակ ձերբակալուած է գերմանացիներուն կողմէ ու 1941-1944 . բանտարկուած է: Ալեքսանտր Անտսոնը գրած է նաեւ շարք մը վէպեր:
1945ին մահացած է: