spot_img

Հայաստանից Արցախ զանգերի սակագներն էականորեն կնվազեն. կձևավորվի միասնական գնային համակարգ

ՀՀ կառավարության վերջնական նպատակը Հայաստանում և Արցախում զանգերի միասնական գնային համակարգ ունենալն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  օգոստոսի 8-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն՝  անդրադառնալով Հայաստանից Արցախ զանգերի սակագներին:

«Հայաստանի օպերատորների հետ արդեն ունենք պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից  զանգերի սակագների նվազեցում է լինելու և պարբերաբար՝ վեցամսյա կտրվածքով, էական նվազեցում կլինի, համապատասխանաբար`  2020 թվականի հուլիսի 1-ին և 2021 թվականի հունվարի 1-ին»,- ասաց Բաղրամյանը:

Բաղրամյանի խոսքով` փոխկապակցման գները նվազեցնելու նպատակով հանձնաժողովը բանակցել է նաև Արցախի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի և Հայաստանի օպերատորների հետ:

«Բացի այն, որ ռոումինգ ծառայության գներն են նվազում, նաև փոխկապակցման գներն են հաստատված գրաֆիկով նվազելու: Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է»,- ասաց Բաղրամյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին