Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

«Սիստեմա»-ն առաջարկել է տնօրենների խորհրդի կազմում կրկին ներառել Ռոբերտ Քոչարյանին

«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» «Ֆեյսբուք»-ի էջը: 

Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։

Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել և երաշխավորել է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեն։

Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին