Հինգշաբթի, 12. 06. 2025

spot_img

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Անատոլ Ֆրանս

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ –  Անատոլ Ֆրանս (ֆր.՝ Anatole France; իսկական անունը՝ Ֆրանսուայ Անատոլ ՏիբոյFrançois-Anatole Thibault; ապրիլի 16, 1844[1][2][3][4][5][6][7][8][9], Փարիզ, Ֆրանսիայ[1][10] – հոկտեմբերի 12, 1924[1][10][2][11][3][4][5][6][7][8][9], Սէն-Սիր-սիւր-Լուար[1]), ֆրանսիացի գրող եւ գրաքննադատ, ակադէմիկոս, գրականութեան Նոբելեան մրցանակի դափնեկիր (1921)։

Հեղինակ է բազմաթիւ վէպերի, վիպակների, պատմուածքների, բանաստեղծութիւնների եւ պիեսների, այդ թւում՝ «Թայիս» (Thaïs, 1890)[14], «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը» (La Rôtisserie de la reine Pédauque, 1892)[14], «Կարմիր շուշան» (Le Lys rouge, 1894)[15], «Պինգուինների կղզի» (L’Île des Pingouins, 1908) վէպերը։

Հանդես է եկել ճնշուած ժողւուրդների, մասնաւորապէս Օսմանեան կայսրութեան հայերի պաշտպանութեամբ։ Նախաձեռնել եւ ոգէշնչել է բազմաթիւ հասարակական միջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակութեանը տեղեկացնել արեւմտահայերի նկատմամբ իրականացուող կամայականութիւնների, բռնութիւնների եւ կրկնուող ջարդերի մասին։ Աբդուլ Համիդի կողմից 1894-96 թթ. կազմակերպուած հայերի զանգուածային կոտորածների ժամանակ բողօքի ձայն է բարձրացրել թուրքական իշխանութիւնների դէմ, կազմակերպել եւ անձամբ մասնակցել է հայ որբերի համար հանգանակութեանը։ Ժան Ժորեսի ու Ֆրեդերիկ դը Պրեսանսեի հետ եղել է Փարիզում հրատարակուող «Պրոյ Արմէնիայ» ամսագրի խմբագրութեան անդամ։ 1903-04 թթ. ակտիւօրէն մասնակցել է եւրոպական տարբեր քաղաքներում կազմակերպուող հայերի եւ մակեդոնացիների եւրոպական տարբեր քաղաքներում պաշտպանութեան հանրահաւաքների եւ կոնֆերանսների։

Ֆրանսը ցասումով բողօքել է հայերի ցեղասպանութեան դէմ։ 1916 թ. ապրիլի 9-ին Սորբոնում ելոյթի ժամանակ նա յայտարարել է. «Երիտթուրքերը, տիրանալով իշխանութեանը, իրենց դաժանութեամբ գէրազանցեցին Աբդուլ Համիդին… Մեզ սիրող այդ ժողովրդին բնաջնջելու որոշումն ընդունուել է թուրքական կառաւարութեան խորհրդակցութիւններում… Արեան այն փոքր քանակութիւնը, որը նա դեռեւս պահպանում է, թանկագին արիւն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու։ Ժողւուրդ, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին