Կիրակի, 16. 02. 2025

spot_img

Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամսով կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 15-ին հրապարակեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը: Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Դատարանը կալանքի միջնորդությունը բավարարեց, գրավի միջնորդությունը մերժեց, բայց դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը: Այսինքն`  քանի որ նյութերին ծանոթանալու փուլն է` միակ հիմքը դատարանը ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը և գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»,- ասաց Օրբելյանը:

Կալանավորումը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությամբ հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, և  մարտի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, սկսվել էր միջնորդության քննությունը:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին