Կիրակի, 16. 02. 2025

spot_img

ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կարևորությունը

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին նշեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

«Ջերմորեն ողջունել եմ այն փաստը, որ բռնությունը մեծապես նվազել է սահմանին: Վստահ եմ, որ սա կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը խաղաղ կարգավորման նպատակով: Բազմաթիվ են մարտահրավերները, բայց կան բոլոր հիմքերը՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին: Կցանկանամ նաև ընդգծել, թե ինչքան կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ներգրավել վստահություն ամրապնդող գործընթացներ: Մեր նախագահությունը ԵԱՀԿ-ում մարդակենտրոն է, միտված է հակամարտությունների կանխարգելմանը, անվտանգ ապագայի կազմակերպմանը»,- շեշտեց ԵԱՀԿ գործող նախագահը`նկատելով, որ հրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների քանակի նվազեցումը փաստում է, որ հակամարտությունը լուծված չէ, և փուլային, քայլային մոտեցումը, զարգացող երկխոսությունը կբերի փոփոխություններ մարդկանց կյանքում:

Լայչակը նշեց, որ Երևան է ժամանել՝ վերահաստատելու ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին: Միաժամանակ նաև իր լիակատար աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին