Կիրակի, 16. 02. 2025

spot_img

Հայաստանում բռնապետությունը որևէ շանս չի կարող ունենալ. Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է երկրի անկախության ամրապնդումը, ինքնիշխանության պաշտպանությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Euronews-ի լրագրողի հետ զրույցում Բրյուսելում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ հետ ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: «Մեր կառավարությունը լի է վճռականությամբ՝ կյանքի կոչելու համաձայնագիրը: Դա նշանակում է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, ինստիտուցիոնալ մեխանիզմ կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի կանխարգելման համար»,- նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը քննարկում է էներգետիկայի ոլորտում բազմակողմ համագործակցության հնարավորությունները՝ այդ թվում և Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և ԵՄ հետ:

Անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է ցանկացած՝ այդ թվում և տնտեսական ու քաղաքական գործընթացներում ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց»:

Փաշինյանն ասել է, որ Հայաստանում ավտորիտար իշխանությունը կամ բռնապետությունը որևէ շանս չի կարող ունենալ: «Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից և մեր ազգային արժեքներից»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին