Կիրակի, 09. 02. 2025

spot_img

«Լուսավոր Հայաստանը» հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

 «Արմենպրես»ի փոխանցմամբ` կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գարնան առաջին օրն իրենց համար 2008 թ. սկսած դարձել է սգո օր:

«Որպես քաղաքական գործիչներ, ամեն ինչ անում ենք, որ մարտի 1-ը չկրկնվի, իսկ դրա համար պետք է այնպիսի պետական կառավարման համակարգ կառուցել, որ այլևս երբևէ Հայաստանում չլինի նման բռնություններով իշխանության եկող ուժ, չլինի անպատժելիություն: Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ այդ ամենը դետալավորված քննության առարկա է դառնում, մենք էլ ուշադրությամբ հետևում ենք, որ թե՜ բացահայտվեն 10 զոհերի սպանությունները կատարողները, թե՜ հանգամանքները դրանց կատարման, այսինքն` այս ամենն ամբողջությամբ պետք է վեր հանել»,- ասաց Մարուքյանը:

Կուսակցության նախագահը հույս հայտնեց, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ կբացահայտվի:

«Իշխանություններն են պնդում, որ Մարտի 1-ը բացահայտված է: Ես հուսով եմ, որ նաև դատարանում արդեն կտեսնենք և՜ կազմակերպիչներին, և՜ սպանողներին, և՜ հանգամանքներն այդ օրվա, և հասարակությունը կգնա դեպի հաշտեցում»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին