Հարգելի գործընկերներ, փետրվարի 22-ին Երևանի կենտրոնում՝ Թումանյան 11 հասցեում, իր հյուրընկալ դռները կբացի տեսակի մեջ եզակի ARMI ARTS Gallery and Wine սրճարան-պատկերասրահը:
Սրճարան-Պատկերասրահի բաժնետեր լիբանանահայ Սևակ Հակոբյանu հաստատում է, թէ այս ներդրում-նախաձեռնությունը բացի արվեստին ծառայելուց, կստեղծի նաև նոր աշխատատեղեր և կխթանի ներդրումային դաշտի կայացմանը:
Պատկերասրահի բացման արարողությունը նախատեսվում է կատարել բաժնետերերից մեկի՝ նկարչուհի Արմի Հարությունյանի կտավների անհատական ցուցահանդեսով:
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու բացման արարողությանը, որին ներկա կլինեն արվեստագետներ, պետական պաշտոնյաներ, սփյուռքահայեր, հյուրեր և այլք: Սրճարան-պատկերասրահի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 17:00-21:00: