Երկուշաբթի, 07. 07. 2025

spot_img

Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանն ԱԺ-ում շրջանառության կդնեն մարտի 1 դեպքերից տուժած անձանց հատուցման նախագիծը

ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի ՀՀ ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Շուտով շրջանառության մեջ կդրվի նաև Լենա Նազարյանի և իմ համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը: Նախապատրասվում է նմանատիպ նախագիծ նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ»,- գրել է Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է նաև, որ պատրաստվում է մեկ այլ օրենքի նախագիծ, որը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին և քաղաքացիներին հնարավորություն կտա հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին