Երկուշաբթի, 10. 02. 2025

spot_img

Արտգործնախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

 Արցախի Հանրապետությունը պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Առաջին իսկ օրվանից մեր կողմից հստակ ամրագրվել է այն սկզբունքը, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար: Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որը ներկայացվել է և» համանախագահներին, և» ադրբեջանական կողմին»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ այս հարցում սկզբունքները հստակ ամրագրվել են բազմիցս, և երկրորդ կարծիք չի կարող լինել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին