Հինգշաբթի, 10. 10. 2024

spot_img

ՀՔԾ-ն չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկությունը

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվեց մեկնաբանել Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանին հարցաքննելու մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասած ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: «Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի հարցաքննվելու մասին տեղեկությունը»,-ասաց Օհանջանյանը:

Որոշ լրատվամիջոցների համաձայն՝ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Սերժ Սարգսյանը 2008 թվականին մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին