«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Տիգրան Լեւոնեան (14 Դեկտեմբեր 1936, Պէյրութ – 25 Յունիս 2004, Երեւան), հայ օփերայի երգիչ, բեմադրիչ, դերասան։
Ծնած է 1936ի Դեկտեմբեր 14ին Պէյրութ: 1946ին ծնողներուն հետ տեղափոխուած է Հայաստան: 1958ին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը 1977ին: Երգեցողական արուեստի իր ուսուցանողը եղած է իր ապագայ կինը՝ Գոհար Գասպարեանը:
1962ին եղած է Երեւանի օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, 1970-77-ին՝ միաժամանակ բեմադրիչ, 1977էն՝ գլխաւոր բեմադրիչ, 1991-99՝ գեղարուեստական ղեկավար: Եղած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի փրոֆէսոր: 1984ին արժանացած է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումին: Մահացած է Երեւան 2004 թուականին: