Կիրակի, 21. 07. 2024

spot_img

«Քաղաքացու որոշում» կուսակցության համար խորհրդարանը լրացուցիչ գործիքակազմ է

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը «Ապագան ՔՈնն է» կարգախոսով, կշրջի ընտրատարածքներով՝ քաղաքացիներին բաժանելով ծրագրային թռուցիկներ և կուսակցության խորհրդանիշ հանդիսացող մանդարիններ:

 «Արմենպրես»ի հետ զրույցում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն ասաց, որ մանդարինը խորհրդանշում է  համանմանների հավասարության միասնության և արդարության արժեքներ:

Հարցին, թե ինչու են քարոզարշավը սկսում Մաշտոցի պուրակից, Նահապետյանը պատասխանեց, որ իրենք վերադարձել են այնտեղ, որտեղից սկսել են: «Մաշտոցի պուրակը մի վայր է, որտեղ ձևավորվել են այսօր արդեն  ֆորմալ քաղաքական գործընթացներում մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Այստեղից է մեկնարկել 2012 թվականին հանրային տարածքի համար պայքարը»,-նշեց նա:

Միքայել Նահապետյանն ասաց, որ  իրենց առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրելու են ՀՀ քաղաքացիներ, ում համար հանրային համերաշխության և սոցիալական արդարության հարցերը կարևոր են, այն մարդիկ, ում քաղաքացիական գործունեությունը եղել է այդ արդարության հաստատումը: «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը խոսում է այն մասին, որ Հայաստանում հարյուր հազարավոր են այն մարդիկ, ովքեր սոցիալական արդարության խնդիր պետք է բարձրացնեն»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե չհաղթահարեն անցողիկ շեմը, շարունակելու են զբաղվել ակտիվ գործունեությամբ: «Մեզ համար խորհրդարանում հայտնվելը կարգավիճակի խնդիր չէ: Մենք մեզ շատ հարմարավետ ենք զգացել տարիներ շարունակ փողոցում մեր օրակարգերը բարձրացնելիս՝ տարբեր սոցիալական շարժումներում: Մեզ համար խնդիր չէ աշխատել խորհրդարանից դուրս, խորհրդարանը մեզ համար լրացուցիչ գործիքակազմ է: Եթե Հայաստանի քաղաքացիները նպատակահարմար գտնեն, որ այդ գործիքակազմին մենք տիրապետենք, մենք կգնանք այդ գործիքակազմն օգտագործելու ճանապարհով, եթե ոչ, մենք մեր  գաղափարների համար կպայքարենք արտախորհրդարանական ճանապարհով»,-ընդգծեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամը:

Նոյեմբերի 26-ից մեկնարկած պաշտոնական քարոզարշավը  կտևի 12 օր և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն և երկու դաշինք: Դրանք են «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին