«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Աստղիկ Միսաք Երամեան (22 Նոյեմբեր (4 Դեկտեմբեր) 1897, Ապասթուման – 1979, Կիւմրի), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961):
1915 թուականէն աշխատած է Թիֆլիսի Զուպալովի անուան ժողովրդական տան եւ Արտիստական ընկերութեան թատրոններուն մէջ: Պաքուի հայկական (1924-1949) եւ Լենինականի Մռավեանի անուան (1950-1962) թատրոններուն մէջ խաղացած է բնութագրական եւ դրամատիկական դերեր։
Թաղուած է Կիւմրիի քաղաքային գերեզմանատան պանթէոնին մէջ։
Դերեր
Եփեմիա, Սալոմէ (Գաբրիէլ Սունդուկեանի «Պեպօ», «Քանդած օճախ»)
Գալչիխա (Ալեքսանդր Օսթրովսքիի «Անմեղ մեղաւորներ»)
Միրանտոլինա (Կոլտոնիի «Հիւրանոցի տիրուհին»)
Աննա (Արմէն Գուլակեանի «Արշալոյսին»)
Տիլպար (Զապարլիի «Սեւիլ»)
Անուշ (Յակոբ Պարոնեանի «Պաղտասար աղբար»)